Եթե դեպի Ճակատեն տանող հիմնական ճանապարհը ադրբեջանցիները փակեն, մեր հիմնական այլընտրանքային ճանապարհը կլինի Կապան- Քաջարան- Մեղրի ու մնացած 6 գյուղերը, ինչը շատ երկար է: Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասաց Ճակատենի համայնքապետ Արա Հարությունյանը:

 

«Այստեղ հարցը  միայն Կապան- Ճակատեն ճանապարհին չի վերաբերում, 6 գյուղ ունենք ներքերում, էդքան բնակչություն կա, ես չգիտեմ, որ վաղը հանկարծ փակվի, ինչ է լինելու այս մարդկանց վիճակը»,- ասաց Արա Հարությունյանը:

 

Ճակատենի բնակիչները նույնպես մտահոգված են ճանապարհի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով:  NEWS. am-ի հետ զրույցում Ճակատենի մի բնակիչ  ասաց, որ չգիտի` ինչ է լինելու իրենց վիճակը, եթե ճանապարհը փակվի:

 

«Ով է մտածում, էս գյուղի համար ով է մտածում: Հենա թուրքերը, նայի է, էս վիճակ է, որ մենք ապրում ենք»,-ասաց նա:

 

Մեկ այլ բնակիչ էլ ասց, որ եթե ճանապարհը փակվի, խայտառակ վիճակ կլինի, չեն կարողանալու գնալ Կապան եւ հետ գալ: