«Հրապարակ» թերթը գրում է.


Կապանում ամփոփում են ընտրությունների արդյունքները, որոշ ընտրատեղամասերում արդեն հաշվարկն ավարտվել է: Ինչպես եւ սպասելի էր Շանթ Դաշինք ազգայնական կուսակցությունով առաջադրված գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանը ջախջախիչ պարտության է մատնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Դավիթ Դանիելյանին:

 

Մեզ են տրամադրել առաջին տվյալները, Խդրանց համայնքում «Շանթ»-ը ստացել է 17, իսկ ՔՊ-ն 12 ձայն, ուշագրավ է, որ այս գյուղից է ՔՊ-ի ավագանու ցուցակի երկրորդ համարը: Աճանան համայնքում Փարսյանի օգտին քվեարկել է 106,Դանիելյանի օգտին 17 ընտրող: Նորաշենիկում իշխող թիմը ստացել է 3 փայն, իսկ «Շանթով» առաջադրված Փարսյանը՝ 56