«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխող Քաղպայմանագիրը Սյունիքի մարզի Վանեք գյուղում զրո ձայն է ստացել, իսկ Շանթ Դաշինք ազգայնական կուսակցության ցուցակով առաջադրված Փարսյանի օգտին 41 մարդ է քվեարկել, Սեւաքարում էլ ՔՊ-ի օգտին գրանցվել է 24 ձայն, Փարսյանի՝ 90:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Խդրանց համայնքում «Շանթ»-ը ստացել է 17, իսկ ՔՊ-ն 12 ձայն, ուշագրավ է, որ այս գյուղից է ՔՊ-ի ավագանու ցուցակի երկրորդ համարը: Աճանան համայնքում Փարսյանի օգտին քվեարկել է 106, Դանիելյանի օգտին 17 ընտրող: Նորաշենիկում իշխող թիմը ստացել է 3 փայն, իսկ Շանթով առաջադրված Փարսյանը՝ 56»։