Ավարտվեցին մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունները: Ընտրատեղամասերում արդեն սկսել են հաշվել քվեաթերթիկները: Կապանում պայքարում էին Շանթ Դաշինք ազգայնական կուսակցությունով առաջադրված գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանը և Քաղաքացիական պայմանագրի ցուցակը գլխավորում է ԱԺ ՔՊ պատգամավոր, գեղանկարիչ Դավիթ Դանիելյանը:

Սյունիքի մարզի Աղվանի գյուղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 1 ձայն է ստացել, իսկ «Շանթ» Դաշինք ազգայնական կուսակցության ցուցակով առաջադրված Փարսյանի օգտին 35 մարդ է քվեարկել:

Օխտար համայնքում էլ ՔՊ-ի օգտին գրանցվել է 4 ձայն, «Շանթ» դաշինքի օգտին՝ 40 ձայն:

Չափնի համայնքում «Շանթ» դաշինքի օգտին քվեարկել է 53, ՔՊ-ի օգտին 13 ընտրող:

Առաջաձոր համայնքում «Շանթ» դաշինքի օգտին քվեարկել է 63, ՔՊ-ի օգտին 21 ընտրող:

Ագարակ համայնքում «Շանթ» դաշինքի օգտին քվեարկել է 75, ՔՊ-ի օգտին 32 ընտրող:

 

Անտառաշատ համայնքում «Շանթ» դաշինքի օգտին քվեարկել է 51, ՔՊ-ի օգտին 16 ընտրող:

Շիկահողում իշխող թիմը ստացել է 58 ձայն, իսկ «Շանթ» դաշինքը՝ 79 ձայն:

Մողես համայնքում «Շանթ» դաշինքի օգտին քվեարկել է 46, ՔՊ-ի օգտին 26 ընտրող:

Վարդավանք համայնքում «Շանթ» դաշինքի օգտին քվեարկել է 36, ՔՊ-ի օգտին 10 ընտրող:

Ներքին համայնքում «Շանթ» դաշինքի օգտին քվեարկել է 38, ՔՊ-ի օգտին 26 ընտրող:

Ճակատեն համայնքում «Շանթ» դաշինքի օգտին քվեարկել է 70, ՔՊ-ի օգտին 26 ընտրող:

Սրաշեն համայնքում «Շանթ» դաշինքի օգտին քվեարկել է 38, ՔՊ-ի օգտին 24 ընտրող:

Նշենք, որ Գևորգ Փարսյանն պարբերաբար սոցցանցի իր էջում տեղադրում էնոր տվյալներ; Վերջին տվյալներով «Շանթ» դաշինքի օգտին քվեարկել է 3489 քաղաքացի, իսկ ՔՊ-ի օգտին 1594 քաղաքացի: