Ինչպես հայտնի է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատախազություն են հրավիրվել մի շարք նախկին պաշտոնատար անձիք, որոնց մեջ է եղել նաեւ ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ներկայումս հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանի մտերիմները:

 

Արդյունքում, վերջիններս իրենց ներկայացուցչի հետ ծանոթացել են վարույթն իրականացնող մարմնի գործողություններին: Եվ ահա ծանոթանալուց հետո, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Արամ Հարությունյանի մտերիմները, մասնավորապես՝ կինը՝ Հասմիկ Աբգարյանը, դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազությանը: Մեզ հայտնի դարձավ, որ նա պահանջում է, որ վարչական դատարանը Կատարմամբ իրեն սպառած՝ Արամ Հարությունյանին պատկանող գույքի առնչությամբ 07.10.2020թ.-ի թիվ 22-51-20 ուսումնասիրություն սկսելու մասին որոշման ընդունման գործողությունը ոչ իրավաչափ ճանաչի: