Պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 14֊ին հայտարարել էր, որ սոցցանցերի ադրբեջանական և հայկական տիրույթներում տարածվող տեղեկությունները, թե Ադրբեջանի զինված ուժերը զրահատեխնիկա են մտցրել հայկական տարածք, սխալ է:
Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել, սակայն իրադրությունը հարաբերականորեն կայունացել է:
Նոյեմբերի 15֊ին արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի նիստ, որին հաջորդել է ԱԽ հայտարարությունը: Դրանում, մասնավորապես, նշվում է, որ «նոյեմբերի 14-ին ժամը 13:00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք»:
Ինչպես տեսնում ենք՝ ՀՀ ԱԽ-ն բացահայտ հերքում է և ստախոսության մեջ է մեղադրում ՀՀ ՊՆ-ին: Այստեղ մնում է ենթադրել՝ սա նպատակաուղղված քաղաքականությո՞ւն է, որի նպատակը բոլոր մեղքերի մեջ բանակին մեղադրելն է, թե՞ այս ամենն ի ցույց է դնում այն տոտալ բառդակը, որն այսօր տիրում է պետական համակարգում, երբ «շունը տիրոջը չի ճանաչում»: Ինչևէ, ակնհայտ է, որ «արծրունիզմը» պետական կառավարման համակարգում խորն արմատներ է քցել և դրա դառը պտուղները քաղում է հանրությունը, որը պարզապես չի իմանում, թե ում հավատա տեղեկատվական քաոսի պայմաններում:
Աղբյուրը՝ Lurer.com