14-17 տարեկան մի քանի դեռահաս է հոսպիտալացվել ամերիկյան Ավրորա քաղաքում (Կոլորադո նահանգ)՝ կենտրոնական միջնակարգ դպրոցի մոտ տեղի ունեցած հրաձգությունից հետո։ Այս մասին Twitter-ում հայտնել է քաղաքի ոստիկանական վարչությունը։
Նոմ-փարքում ցերեկը կրակոցներ են հնչել։ Իրավապահների ժամանելուն պես հրաձիգը թաքնվել է։ Հոսպիտալացվածների վիճակի մասին չի հաղորդվում։
Հաղորդվում է 18-ամյա մեկ այլ տուժածի հոսպիտալացման մասին, ում մոտ առկա են աննշան վնասվածքներ։
Դպրոցը վերահսկողության տակ է առնվել։ Ոստիկանությունը փնտրում է հրաձիգին։