Կարծում եմ, որ ժամանակն է գերեվարման մասով յուրաքանչյուր դեպքը պատշաճ ձևով հետաքննենք, որովհետ ՀՀ ԶՈւ-ում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ։ Այս մասին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը շարունակում է․ «Պետք է հստակ բոլոր դեպքերով և գուցե թե մենք սխալ ենք վարվել էմոցոինալ ֆոնի վրա․․․ պետք է քննվի՝ ի՞նչ է նշանակում գերի ընկենլ, ի՞նչ հանգամանքներում։ Զինվորական կանոնակարգերը հստակ սահմանում են, թե որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն։ Յուրաքանչյուր դեպքում մենք պետք է քննենք այդ դեպքի հետ գործ ունե՞նք, թե՝ ոչ։ Օրինակ ակնհայտ է անգիտակից վիճակում է գերվարվում դրան ոչ մի պրիտենզիա չի կարող լինել»։
Ինչ վերաբերվում հայտնի խոսակցություններին, թե զինվորներին չկրակե;լու հրահանգ է տրված Փաշինյանը հստակ ասում է, որ ՀՀ սահմանների պահպանության վերաբերյալ չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման եթե տրվում , դա ուղիղ պետական դավաճանություն է։
«Ի՞նչ է նշանակում հրաման է եղել չկրակելու, այդպիսի բան չի կարող լինել, որովհետև չկրակելու գրավոր թե բանավոր հրաման տվողը ինքը գործում է պետական դավաճանություն»,- նշում է Փաշինյանը։
Աղբյուրը՝ Yerevan.Today