Գեներալ Ռուստամ Մուրադովը Բաքվից թռչում է Երեւան։ Ինքնաթիռում, ենթադրաբար, հայ զինվորականների մարմիններն են, որոնք զոհվել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով։
Այս մասին հայտնում է SputnikArmenia-ն՝ նշելով, որ իրենց տվյալներով՝ ինքնաթիռում հայ գերիներ չկան։
Գնդապետ Բորիս ավագյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ Գեներալ Ռուստամ Մուրադովը Բաքվից վերադառնում է Երեւան, քիչ անց ինքնաթիռը վայրէջք կկատարի։ Մուրադովը նախ ժամանել էր Երեւան՝ ՌԴ ՊՆ-ի հրամանով, այստեղ անցկացրել է բանակցություններ, ապա մեկնել Բաքու` ադրբեջանական կողմի հետ բանակցելու։ Ավագյանը հավելեց, որ Մուրադովն իր հետ գերիներ հայրենիք չի վերադարձնում։
Նա տեղեկությունններ չունի նաեւ, թե արդյոք զինծառայողների աճյուններ վերադարձնում է, թե ոչ։
Մուրադովը բանակցություններ կվարի կողմերի միջեւ՝ զինված միջադեպերը թույլ չտալու մեխանիզմի մշակման շուրջ։ Խոսքը հայ-ադրբեջանական սահմանին՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց դուրս իրավիճակի կարգավորման մասին է։
Աղբյուր` Փաստինֆո