ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Կառավարության նիստին հերթական անգամ հայտարարվեց «թուղթ ստորագրելու» մասին: Բովանդակության մասին՝ ոչինչ:

 

Ինչպես միշտ՝ գաղտնի: Մեկ ամիս է՝ խոսում էին, որ չեն ստորագրի ոչինչ, կրկին՝ սուտ ու կեղծիք: Մի հատ էլ ասում էր, որ կրակոցների ժամանակ չեն ստորագրում ոչինչ, կրկին՝ սուտ: Նոր մեղավորների մեջ, արդեն նույնիսկ զինվորներն են:

 

Նախընտրական շրջանում խոստացան խաղաղություն, փոխարենը կրկին բերեցին զոհեր, տարածքային կորուստներ ու նորից՝ գաղտնի թղթեր... »։