«Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը» հայտարարություն է տարածել։

 

«Սիրելի հայրենակիցներ 

 

Սահմանի երկայնքով թշնամու զորքերի կուտակումները շարունակվում են, սակայն կառավարությունը ոչ մի համարժեք քայլ չի ձեռնարկում, նույնիսկ չի զինում Սյունիքի և սահմանամերձ գոտու բնակիչներին: Կոչ ենք անում վաղը, նոյեմբերի 19-ին, ժամը 12-ին հավաքվել Պաշտպանության նախարարության մոտ և պահանջել, որ զինեն ու կազմակերպեն Սյունիքի և սահմանամերձ գոտու բնակչությանը»,- ասվում է հայտարարությունում։ 

 

Աղբյուրը՝  politik.am