Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած ակտիվ մարտերի մասին հաղորդագրություններով։
«Երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու եւ հետագա սրացումից խուսափելու համար։
Նաեւ կոչ ենք անում կողմերին ուղղակիորեն եւ կառուցողական կերպով ներգրավվել բոլոր կարեւոր խնդիրների, ներառյալ սահմանների սահմանագծման խնդրի լուծմանը։ Ինչպես նշվում է նոյեմբերի 15-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ եւ կայուն կարգավորման անհրաժեշտությունը»,- ասված է Բլինքենի հայտարարության մեջ։