Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին բանտում ընկել է ու կորցրել գիտակցությունը։ Այս մասին հայտարարել է քաղաքական գործչի փաստաբան Բեկ Բասիլայը։

 

-Երբ դուրս է եկել փաստաբանների հետ հանդիպման, ընկել է... Անգիտակից է եղել, աչքերը մատներով բացել են... Եկան պատգարակով տարան, չգիտեմ՝ որտեղ է, չգիտեմ՝ ինչպես է»,- լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբանը։ Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ նոյեմբերի 15-ի երեկոյան, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին արյուն է սկսել փսխել, սակայն բժիշկներին թույլ չեն տվել այցելել նրան։

 

 

Այս մասին երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 16-ին, հայտարարել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների պաշտպան Լյուդմիլա Դենիսովան, ով Վրաստան է ժամանել քաղաքական գործչին այցելելու համար։ Դենիսովան հույս է հայտնել, որ ինքը կկարողանա անձամբ ստուգել, թե ինչպես են պաշտպանվում Սաակաշվիլիի իրավունքները: Սակայն մինչ այժմ Վրաստանի արդարադատության նախարարությունից նախկին նախագահին այցելելու թույլտվություն կամ մերժում չի ստացել։