ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանին խաղաղասեր պետություն է անվանել։ Նրա խոսքով` իր երկրին պետք չեն հակամարտություններ արեւմտյան սահմաններում։
Պուտինն ընդգծել է, որ երկրի Սահմանադրությունն ամրագրում է ռուս ժողովրդի հիմնարար վերաբերմունքն ու արժեքները՝ հավատարմությունը հայրենիքին, հարգանք մայրենի լեզվի, պետության պատմության և մշակույթի նկատմամբ։
«Այսինքն՝ այն ամենը, ինչ միավորում է մեր ժողովրդին ընդհանուր իդեալների շուրջ, որոշում է ինքնիշխան, անկախ, խաղաղասեր ռուսական պետության, միջազգային հանրության ակտիվ անդամի զարգացման վեկտորը»,- ասել է նախագահը՝ ելույթ ունենալով ԱԳՆ կոլեգիայում։
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության որոշ ոլորտներ պետք է «շտկվեն»՝ հաշվի առնելով միջազգային բարդ իրավիճակը։
Ըստ Պուտինի՝ արտաքին քաղաքականության հայեցակարգը, այս տարվա ամռանը հաստատված ազգային անվտանգության ռազմավարության հետ միասին, կդառնա արտաքին գործերի նախարարության և այլ գերատեսչությունների համար ճանապարհային քարտեզ։