Երեկ Ճակատենի ալընտրանքային ճանապարհին մեռելն ընկել է դագաղի միջից: Սարսափ ֆիլմի մոտիվներով այսօր կապանցիները իրենց տեսածն ու զգացածն են զանգով փոխանցել Yerevan.Today-ին:

 

«Սա արդեն, ողբերգություն չէ, սա Նիկոլի բեմադրած տրագիկոմեդիան է:

 

Թուրքի զորքին բերել, սնաիպեռներով նստացրել են Ճակատենի ճամփին… Ու փոխանակ վռնդեին, գերի վերցնեին, անամոթի պես շուռ են եկել հայ գյուղացուն են սովորեցնում թշնամու ավտոմատի տակ համակեցությամբ ապրել:  

 

Հենա երեկ գյուղում դիակ ունեինք, մեր գյուղում ամենահարգված կնոջ թաղումն էր, խայտառակ եղանք: Մեր գյուղի ադաթներով, դագաղը վերցնում են ժամը 12-ին, մեկին թաղում են, բայց հազիվ կարեցանք թաղել  չորսն անց կես: Երեկ գետինը թաց էր, ավտո չէր անցել, էդ խեղճ կնոջ  դիակը ցեխոտ ճամփին էնքան ա լխկլխկալով դագաղը ավտոյի մեջ խփել աջ ու ձախ, որ մեռելի ոտը ընկել ա դագաղից դուրս, մարդիկ ընկնավորել էին վախից:

 

էդ ավտոն տասը անգամ փոսերից հելավ, նորից խրվեց ցեխի մեջ, հա հետ ու առաջ արեց, օրը մթնեց մի կերպ օրվա վերջին հասցրել են գերեզմանոց փոսը դրել, շտապել ետ: Գյուղի պատվավոր կին էր, 1993-ին ամուսինը ճակատագրի հեգնանքով նույն ճամփով էր գերեզման տարվել-թաղվել, հիմա էլ ադրբեջանցիները ստիպեցին իրեն չտանել մարդավայել միջպետական ասֆալտով­»,- Yerevan.Today-ի հետ զրույցում երեկվա տեսած են վրդովված նկարագրում մի քանի կապանցիներ, ճակատենցնիներ, որոնք ներկա են գտնվել թաղման արարողությանը:

 

Մեր ճշտող հարցին՝ գուցե այսպիսի հատուկ դեպքերի համար ադրբեջանցիներին հայկական ԱԱԾ-զորքի՞ն դիմեիք, խնդրեիք՝ զավթված Կապան–Ճակատեն ճանապարհը բացեին մեկ ժամով՝ զուտ թաղման թափորի համար, պատասխանեցին՝ տարբերակ չկար․ «Ճակատենում մաքսակետ դնելու օրվանից հայկական համարանիշերով ավտոներ չեն անցնում  դեպի Մեղրի միջպետական ճանապարհով, սուտ է… Հայլուրական ոճով բստրված պատմությունների մի՛ հավտացեք:

 

Կապանում վեշ-մեշոկ ենք հավաքում, կոֆե շաքար, ձեթ, դեղորայք,  փող…սկսում ենք հարց ու փորձ անել, որ Ճակատեն գնացող մեկը գտնվի, գյուղապետ Արա Հարությունյանին ոչ միշտ է հաջողվում էդ ճամփան կտրել գալ… ու էդպես մեր թոռներին, ծնողներին տեր ենք կանգնում, մինչև հասկանանք՝ երբ ենք իրենց էդ գյուղից դուրս բերում: Ճակատենում գիշերը տանդ մեջ քնելը վտանգավոր է դառել, մենք անտեր ենք, չգիտենք ում դիմել»,- Yerevan.Today-ի հետ զրույցում Կապանում թշնամու տեղադրված նոր մաքսակետի ստեղծած ծայրահեղ անհարմարություների թեման շարունակում էին ուրիշ սյունեցիներ, ովքեր Ճակատենում ամուսնացած աղջիկ կամ հարս ունեն կամ գյուղում թողած տարեց ծնողներ, որոնց ստիպված են պարբերաբար մթերք հասցնել սրա-նրա միջոցով:

 

Բայց միշտ չէ, որ այդ այլընտրանքային ցեխոտ ճամփեն հատող «Կտրիճ Դավո» է հայտնաբերվում, մեկ-մեկ դիմում են Ճակատենի գյուղապետ Արա Հարությունյանին:

Ճակատենցիները  այլևս դատավճիռ դարձած իրենց նոր ապրելակերպը նկարագրում են այսպես. «Ձմեռվա շեմին սա մեզ պատիժ էր, հիմա հիվանդանոց հաց ու  բրնձի համար ստպված ենք Մեղրու ճամփան բռնել, այն էլ  մեծ շրջադարձով՝ 150 կմ պիտի գնանք,  150 կմ գանք, դուք պատկերացնու՞մ եք թե էդ ինչ ծանր բան ա էս նեղ միջոցին:

 

Նիկոլի ցույց տված այլընտրանքային ճամփով ո՛չ գյուղից  կարում ենք դուրս գանք, ո՛չ կարում ենք հաց ու դեղ առնենք, ո՛չ մեռելատան կամ հարսանքատան  առիթի գնանք:

 

Էդ 7 կիլոմետրանոց այլընտրանքային ճամփան դժոխք է, դժոխք: Էս եղանակին կավացեխը թաց է, սոտ է տալիս, գյուղացիների ամեն մի տեղաշարժվելը 50-50% ապրել-սպանվելու կամ գերեվարվելու ռիսկ է,  չգիտես՝ կհասնե՞ս տեղ- չես հասնի, ձորը կընկնես-չես ընկնի, թուրքը կտանի քեզ, թե կխնայի… Չգիտեմ, էս ա վիճակը:

 

Անտառմիջյան բարձունքներով 7 կմ գնալ ո՞նց եք պատկերացնում,  ճամփա ես ընկնում՝ ոչ մարդ, կա ոչ մադաթ, մառախուղ է, անիվները խրվում են ցեխի հաստ շերտի մեջ, իսկի էշը չի կարա էդ ճամփան հաղթահարի, ստիպված մարդիկ ոտքով են  ընկնում ճանապարհ,  որ մի կտոր հաց բերեն , այն էլ՝ 2 ու կես ժամ ա տևում:  Մինչև բուգներս խրվում ենք ցեխի մեջ, տանջահար մի կերպ տուն ենք հասնում:

 

էդ կավացեխի հաստ շերտի մեջ ոչ կամազ ա բարձրանում, ոչ տրակտոր… Լրիվ դժոխքի ճամփան է …դուրս գաս , մի քանի մետր քայլես, վախից լեղապատառ կլնես:  Էդ թանձր մառախուղի միջով ո՞վ պիտի ռիսկ անի Ճակատենից ցեխոտ արահետով իջնի Կապան, ո՞վ կարա էդքան երաշխիք տա, որ անտառի միջին թշնամու զորքը լցված չի ու վրա չի տա հային… Կարա՞ք վստահ պնդեք, որ թուրքը չի թաքնվել ծառի բների  հետևում, որ մեզ բռնի ու տարածքների դիմաց  հայ գերիները թիվը շատացնի:

 

Իշխանության ցույց տված ճամփեն իսկի ասֆալտի ենթակա բան էլ չի, ձեր Աստծուն մեռնեմ, էս եղանակին անհնար ա ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնել, սկսել են խճապատում անել, բայց ցեխը շիբին չի կարում վրան պահի, դա անտառի մեջ նոր կտրած ճամփա ա, զրոյից վրան պիտի աշխատեն, ձմեռվա կեսին շանս չկա, անհնար ա… Մի հավատացեք էդ խոստումներին, իշխանության «մուտիտն» ա, մեզ հանգստացվնելու համար են ասում, որ բողոքի ցույցեր չանենք թշնամու ավտոմատի տակ,  կուտը մի կերեք, Աստված սիրեք»,-ասում են ճակատենցիները:

 

«Հիմա դեռ ձյուն չկա, հեսա ձմեռն եկավ, անհնար ա այլընտրանքային կավահողի կպչուն ցեխի վրայով շարժվել, հենա վիդեոները կան, թե ոնց ա կամազը խրվել, հետո ցեփավոր տրակտորը թաղվել կավի մեջ»,- հավելում են նրանք:

 

Ճակատենցիները չեն հերքում ԱԻ նախարարի այսօրվա պնդումները, որ իրենց հաց, սեղմած գազ, սոլյարկա ու շտապօգնության մեքենա է պետությունը տրամ դրել, բայց դրանից իրենք ամենևին չեն խանդավառվել, ավելին՝ վստահ են, որ սա գովազդային հոլովակի նման կարճաժամկետ իշխանական PR  արշավ է, իբր՝ տեսեք-տեսեք, ադրբեջանցու մեղքով մեր կյանքը չի վատթարացել:

 

«Մարզպետն օրեր առաջ եկավ ճակատեն, մեկ ու կես,  երկու ամսվա հացի խնդիրը լուծեցինք, սալյարկեն բերին-բաժանեցին, ավտոգազը բերվեց, վաղը հեղուկ գազի հերթն է, կբերեն, բայց սա դեռ սկիզբն ա,  գոհ ու շնորհակալ ենք, բան չունեմ ասելու, բայց ո՞վ չի հասկանում, որ սա, առաջին օգնությունն ա, թշնամին իրենց թեթև ձեռքով ա հայտնվել մեր ճամփին, սա կոմպենսացնում են, որ աղմուկ չբարձրանա:

 

Չի կարա էս վիճակը երկար ձգվի, մարդիկ ասում են՝ գոնե գան մեզ բացատրեն, երբ են գյուղը հանձնելու, որ փախչենք, 15 թիվը չկրկնվի»: Թշնամու շրջափակման մեջ ընկած ճակատենցիները ԱԽՔ Արմեն Գրիգորյանի ու  մյուս իշխանավորներին հրավիրում են գյուղ՝ երկու օր իրենց կյանքով ապրելու:

 

«Իսկ ինչու՞ թշնամուն Կապան հրավիրած Նիկոլ Փաշինյանի քայլական պատգամավորները, նախարարները  ռիսկ չեն անում իրենց ոտքով գալ մեր գյուղ, վախու՞մ են գերի ընկել, թե՞ խաղաղության դարաշրջանը փոշմանել են բացել…»։

 

Հիշեցնենք՝ նոյեմբերի 13-ից թշնամու զորքի՝ Կապանում ոտք դնելուց հետո քաոտիկ վիճակ է սկսվել Ճակատենում, և այդ գյուղից վերև դիրքավորված մյուս բոլոր 4 համայնքներում՝ Շիկահող, Սրաշեն, Հին թաղեր, Ծավ:

 

Սյուզի Բադոյան

Տեսանյութն այն մասին է, թե ինչպես է Ճակատենի այլընտրանքային ճանապարհին կավի մեջ թաղված կամազին ցեպավոր տրակտորը փորձում դուրս հանել։ Լուսանկարներում ճակատենցիներին բաժանվող օգնությունն է: