Զոհվել են
1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանը,
պայմանագրային զինծառայողներ՝ 1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյանը,
1990թ. ծնված, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյանը,
1998թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյանը,
1980թ. ծնված, շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյանը։
Եվս մեկ զոհված զինծառայողի ինքնություն դեռ պարզվում է:
«Ռուսական կողմի միջնորդությամբ եւ մասնակցությամբ շարունակվում են ինտենսիվ աշխատանքները՝ մարտերի արդյունքում գերեվարվածների վերադարձի եւ անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ։ Նոյեմբերի 19-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից», - ասված է հաղորդագրության մեջ: