Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև առաջիկայում նոր համաձայնագիր կստորագրվի, որը կվերաբերի «Զանգեզուրի միջանցքին»։ Այս մասին հայտնում է Sputnik-ը՝ հղում անելով ադրբեջանական տելեգրամյան ալիքներին։

 

▪️ Համաձայնագրի առաջին կետը վերաբերելու է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատմանը և սահմանագծմանը, ըստ որի՝ կողմերը «ճանաչում են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմնվելով ԽՍՀՄ պաշտպանության նախարարության 1920-ականների գլխավոր շտաբի քարտեզների վրա»։

 

▪️ Երկրորդը կետը վերաբերելու է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես՝ միջանցքային ճանապարհների ստեղծման մանրամասներին, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապի հաստատմանը։