Մասնագետները, ովքեր այցելել են Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին բանտում, հայտնաբերել են գլխուղեղի լուրջ հիվանդություն, որի պատճառով քաղաքական գործչի մոտ հավանական է կոմայի զարգացում, որը կարող է ավարտվել մահով, ասվում է օմբուդսմենի գրասենյակի հաղորդագրության մեջ։

 

Հինգշաբթի օրը Սահակաշվիլին, ով հոկտեմբերի 1-ին հացադուլ էր հայտարարել, կորցրել է գիտակցությունը և ընկել։

Ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցները, այդ թվում՝ անկախ բժիշկները, պահանջում են քաղաքական գործչին անհապաղ տեղափոխել բանտի հիվանդանոցից քաղաքացիական կլինիկա։ Այս պահանջով Թբիլիսիում գրեթե ամեն օր բողոքի ակցիաներ են անցկացվում։

 

«Միխայիլ Սահակաշվիլիի կանխատեսված կլինիկական սրացումներից մեկը տեղի է ունեցել երեկ: Միխայիլ Սահակաշվիլիի մոտ առաջացել է ամենալուրջ բարդություններից մեկը՝ «Վերնիկեի էնցեֆալոպաթիա»»,- հայտնում է ապարատը։