«Օրերս լրատվամիջոցները գրեցին, որ Երեւանում կանխվել է օրենքով գողերի «ռազբորկա», հայտաբերվել եւ ոստիկանություն բերման են ենթարկվել քրեածին տարրեր, այդ թվում՝ օրենքով գող Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, Մոսկվայից վերջերս Հայաստան ժամանած «Մասկովսկի Արամչոն»՝ Արամ Խռատյանը, եւ այլք։ Նրանց բերման են ենթարկել Էրեբունու ռեստորաններից մեկում ճաշելիս։
Նշենք, որ Արամչոն ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Էդուարդ Սուքիասյանի խնամին է եւ Սուքիասյանների հետ խնամիական կապի շնորհիվ է Հայաստան մուտք գործելու թույլտվություն ստացել․ երկար տարիներ նրա մուտքը Հայաստան արգելված է եղել։ Նա ներգրավված է եղել տարբեր քրեական պատմություններում, բազմիցս դատապարտված է եղել, նստել է ԱՄՆ բանտում։
Ըստ մամուլի տեղեկությունների, մաքսանենգ ճանապարհով 40 տոննա ծխախոտ ՌԴ արտահանելու գաղափարի հեղինակն ու կազմակերպիչն է։ Շրջանառվող լուրերի համաձայն, խնամիների հարաբերությունները վերջերս լարվել են, եւ նրան բերման ենթարկելը եւս պատահական չէ, դա ուղղորդված է հենց խնամիների կողմից»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: