Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի հատվածում՝ Ճամբարակի մոտ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորումների  հետևանքով զինվոր է մահացել: Այս մասին 24News.am-ին հայտնում են իրազեկ աղբյուրները:

 

Ըստ կայքի ունեցած տեղեկությունների, պայմանագրային զինծառայողի մահվան պատճառ չի դարձել թշնամու կրակոցները, քննարկվում է զենքի հետ անզգույշ վարվելու կամ ինքնասպանության վարկածները: Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

 

Նշվում է նաև, որ չնայած դեպքը տեղ է ունեցել մի քանի օր առաջ, ՊՆ-ն առայժմ չի հայտնել դրա մասին: