Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ, Արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանն ArmDaily.am-ի ասաց, որ կապի մեջ է իրենց ջոկատի տղաների հետ:
Ես կապի մեջ եմ մեր տղաների հետ, որոնք գտնվում են X վայրում: Կուտակում է երևում, անգամ վարձկանների կուտակում: Տեղեկություն ունեմ, ինչպես ընդունված է ասել՝ օդից կախված լուրերով, նոյեմբերի 22-ից 24-ն ընկած հատվածում հնարավոր է հարձակում տարբեր ուղղություններով, որովհետև շատ մեծ կուտակումներ են: Բայց մեր իշխանությունները կեղծ խաղաղության դարաշրջան անվան տակ, թմրեցնում են մեր ժողովրդին, հանգստացնում են, մարդկանց խաբելով՝ թմրեցրեցին, թմրեցրեցին ու ոչ մի բանի չպատրաստվեցինք՝ լավ իմանալով, որ թուրքը երբեք չի կանգ առնի: Նրանց նպատակը ոչ թե մի կտոր հողն է, այլ հային բնաջնջելը: Իսկ մեր այս անմեղսունակ դեմքով իշխանիկները, որոնք որ իրենք իրենց անգամ չեն հավատում, ժողովրդին թմրեցրեցին: Ես կոչ եմ անում բոլոր հայրենասեր տղաներին, բոլոր հայրենասեր աղջիկներին, բոլոր Հայաստանում գտնվող տարբեր ազգերին, որոնք մեզ հետ պատերազմում էին թշնամու դեմ, որ զգոն լինել այս մի քանի օրը»,-ասաց Գասպարյանը: