Ազգային ժողովի պատգամավոր ՔՊ-ական Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Ալիսա Մելքոնյանը ծառայում է ամենաբարձր և ամենացուրտ դիրքերից մեկում:

 

Եղբայրը` Գագիկ Մելքոնյանը, զոհվել է քառօրյա պատերազմում:

 

Ալիսան 44 օրյա պատերազմում ծանր վիրավորվել է, 3 ամիս չի կարողացել քայլել, սակայն բուժում ստանալուց հետո կրկին վերադարձել է մարտական հերթապահության:

 

Չհանձնվող և անկոտրում հայուհի»: