Երևանում երթևեկությունը կաթվածահար վիճակում է։ Մի խումբ քաղաքացիներ քիչ առաջ փակել էին Հաղթանակի կամուրջը, Մյասնիկյան պողոտան, Բաղրամյան պողոտան և Արշակունյաց պողոտան։ Բողոքի ակցիա իրականացնողների մեջ էին լրագրող Նաիրի Հոխիկյանյանը, Արա Զոհրաբյանը, Մարինա Խաչատրյանը և այլոք։ Նրանք բարձրախոսով հայտարարում էին, որ այսօր ժամը 17-ին ակցիա է նախատեսված Հանրապետության հրապարակում:

Նաիրի Հոխիկյանը հայտարարեց, որ իրենք պահանջում են չստորագրել սահմանազատման եւ սահմանագծման ծրագիրը եւ հրապարակային խոսել, պատմել, թե ինչ փաստաթղթեր են քննարկվում Ադրբեջանի հետ:

Ակցիայի մասնակիցները կարողացել են բավական երկար ժամանակ փակ պահել փողոցները, որից հետո ոստիկանները սկսել են բերման ենթարկել նրանց և բացել են փողոցները։