Հաղթանակի կամուրջ այս պահին արգելափակված է։ Մի խումբ քաղաքացիներ հայտարարում են, որ այսօր՝ ժամը 17-ին, ակցիա է նախատեսված Հանրապետության հրապարակում, և որ իրենք պահանջում են չստորագրել սահմանազատման և սահմանագծման ծրագիրը, հրապարակային պատմեն, թե ինչ փաստաթղթեր են քննարկվում Ադրբեջանի հետ:

 

 

Ոստիկանները պահանջեցին ազատել փողոցը և վերականգնել երթևեկությունը, իսկ հրամանը չկատարող ակցիայի մասնակիցներին սկսեցին բերման ենթարկել: