Ես այդ սպանության հետ այնքան կապ ունեմ, որքան դուք, այսինքն կապ չունեմ:

Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որի, նոյեմբերի 11-ին ինքը իբր եղել է նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի տան մոտ, սպասելիս է եղել քրեական հեղինակություն Տույին, որտեղ տեղի են ունեցել արյունալի իրադարձություններ, սպանվել է 4 մարդ, այդ թվում նախկին պատգամավորն ու Տույը: