Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք բնակավայրում տեսանելի են կրակոցները։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Սոթքի բնակիչ Սևակ Խաչատրյանը։

 

«Հեռվում տեսնում եմ կրակոցի լույսերը։ Զանգահարում եմ, պատասխանող չկա, լույս է ուղղակի երևում։ Տասը րոպե է՝ ինչ սկսել են, ինձ թվում է ԱԿ 74 փոքր հրաձգային զինատեսակից են կրակում»,- ասել է Խաչատրյանը` հավելելով, որ կրակոցները տեսանելի են Սոթքի հանքի մոտակա հատվածից։

 

 

Նշենք, որ ՀՀ ՊՆ-ից հաստատել են, որ Նորաբակ գյուղի մոտ փոխհրաձգություն է սկսվել և այս պահին էլ փոխհրաձգությունը շարունակվում է: