Ըստ աստղագուշակ Տատյանա Վերեմեևայի` դեկտեմբերը կենդանակերպի որոշ նշանների համար դիմացկունությունը ստուգելու փորձություններ է պատրաստել, հայտնում է FTimes-ը։ Թե ինչպիսի հաջողությամբ նրանք կհաղթահարեն «խոչընդոտները», կախված է Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչների համառությունից։
2021 թվականի դեկտեմբերին Կշեռքների մոտ ուժասպառություն և բարոյալքություն կլնի: Նրանք կարող են խնդիրներ ունենալ վերադասների հետ, ուստի վեճերը լուծելու համար նրանց դիվանագիտական հմտություններ են պետք: Բացի այդ, աստղագուշակը նրանց խորհուրդ է տալիս աշխատանքի ժամանակ համարժեք գնահատել իրենց ուժեղ կողմերը և միաժամանակ մի քանի բան չվերցնել: Բացի այդ, այս ամիս Կշեռքները պետք է ավելի ինքնակազմակերպված ու կարգապահ լինեն։
Դեկտեմբերին Կույսերը շփման կարիք կզգան, մինչդեռ կարող են կոնֆլիկտներ ունենալ ուրիշների հետ։ Այս նշանի ներկայացուցիչները պետք է ավելի ուշադիր նայեն իրենց, որպեսզի հասկանան, թե ինչն է նյարդայնացնում մարդկանց իրենց մեջ։ Պետք է հիշել ճակատագրի բումերանգի մասին և զգոն լինել ընկերների նկատմամբ, ովքեր կարող են իրենց ամենաանսպասելի և տհաճ ձևով պահել։
Բայց հատկապես դավաճանություններ են սպասվում Երկվորյակներին։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին անախորժություններ են սպասվում ոչ միայն անձնական կյանքում, այլեւ աշխատավայրում։ Այս ամենը կարող է հոգեբանորեն «տապալել» Երկվորյակներին և ընկճել նրանց, ուստի նրանք, առավել քան երբևէ հարազատների և մասնագետների օգնության կարիք ունեն։