Ադրբեջանա-նիկոլական քարոզչությունը «ուրիշ հերոսի անուն չգիտի»: Վերջերս որ՝ հաստա՛տ: Հստակ թիրախավորել են նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Թեպետ ինքնին պարզ է, թե՝ ինչու, բայց այնուհանդերձ, հետաքրքիր է դիտարկել ադրբեջանա-նիկոլական քարոզիչների սևեռումը, որպես կլինիկական դեպք:
Եվ, ինչպես նախկինում, ասենք, 2010-2018 թվականներին (նաև դրանից առաջ) Նիկոլի «Հայկական ժամանակը» իրականում «ադրբեջանական ժամանակ» էր ու ալիևյան կլանի քարոզչական գործիքը՝ հայաստանյան լրատվական դաշտում, այնպես էլ հիմա՝ ալիևյան «թոֆիկներն» ու նիկոլի քարոզչական «օֆիկները», բավականին սինքրոնիզացված, համակարգված, ինչպես իրենք են սիրում ասել՝ «պասերով» շարունակում են հակահայկական պրոպագանդայի իրենց սև գործը:
Ասվածը հիմնավորող ամենից թարմ օրինակը ոմն «մտքի գիգանտ» քաղաքագետի բստրած անհեթեթություններն են... ալիևյան «խոսնակ» Թոֆիկ Զուլֆուգարովի «խոսնակի» դերում հանդես գալու միջոցով: Ուրեմն, էս Թոֆիկը նիկոլի «օֆիկին» կոնֆիդենցիալ շշնջացել է, թե «բա գիԴեեե՜ս...»: Նա էլ, Թոֆիկի ասածներից աչքերը կլորացրած, ասել է՝ «վայ, Թոֆիկ յոլդաշ, կարա՞մ էս քո ասած մուղամը ուրիշներին ասեմ», իսկ ալիևյան մանկլավիկն էլ սիրահոժար համաձայնել է:
Հատուկ չենք մեջբերում ալիևյան Թոֆիկի ասածը: Չնայած...
Չէ, բայց որքան պիտի զրո լինես բոլոր առումներով, որ գնաս թշնամու հետ քաղցր զրիցների մեջ մտնես, նա էլ իբր ինչ-որ տեղեկություններ քեզ պատմի, դու էլ գաս, ստեղ տարածես:
Հա, ու որքան պետք է վստահ լինես, որ լսարանդ բացառապես անուղեղներից ու տխմարներից է բաղկացած, ինչ աստիճանի պիտի էշի տեղ դնես մարդկանց, որ ասես, թե՝ «Քոչարյանը ադրբեջանական կողմի համար «աստծո պարգև» էր...»: Շատ ծիծաղելի կլիներ, եթե այդ տխմարությունը տարածելու և նման ապուշություններին հավատացողների փաստերը չլինեին:
Ռոբերտ Քոչարյանը, ում գլխավորությամբ 1992-ին հաջողվեց բեկել ազատամարտի ընթացքը, թշնամական օկուպացիայից ազատագրել Արցախի գրեթե ամբողջ տարածքը, ադրբեջանական իրարահաջորդ իշխանությունների համար ավելի շուտ «աստծո պատիժ» է եղել ու կա: Բայց դե կարևորը թոֆիկ-օֆիկների համար որևէ ապուշություն դուրս տալն է, վստահությամբ, որ կգտնվեն այդ զառանցանքը հալած յուղի տեղ ընդունողներ: Չնայած, հեռու չգնանք, ամեն բան հո միայն «զոմբիները» չէ, որ կտարածեն։ Տարատեսակ արփիդավոյաններն ու գևորգպապոյանները հաճույքով կկրկնեն ցանկացած հիմարություն որը նրանց «վայբեռով» կուղարկի իրեն կցված «կուրատորը»։
Բայց տվյալ դեպքում հետաքրքրականը ոչ թե թոֆիկ-օֆիկների տարածած ցնդաբանության բովանդակությունն է, այլ այն, որ նիկոլական «իշխանության» պրոպագանդողները սերտորեն համագործակցում են ալիևյան, ադրբեջանական պրոպագանդողների հետ, ձեն ձենի տված: Սկզբունքորեն, ԱԱԾ-ն պետք է որ նման սուբյեկտներին «դինահարությունյան» աներ, բայց իրենք ավելի կարևոր գործեր ունեն հիմա՝ գաղտնալսել, հետևել իրական ընդդիմադիրներին, պահել-պահպանել նիկոլական «իշխանությունը»:
Ակնհայտ է, թե նիկոլական «իշխանությունն» ու իրենց սիրելի ալիևյան հակահայ կլանն ինչո՛ւ են թիրախավորում հենց Ռոբերտ Քոչարյանին: ՀՀ երկրորդ նախագահը հրապարակում եղած գործիչների մեջ այն ռեալ կերպարն է, որ ոչ միայն ունի Հայաստանը վերականգնելու ծրագիր և պատկերացում, այլև նախ՝ գործնականում նա ունի ճգնաժամային վիճակները հաղթահարելու ահռելի փորձ, ընդգծված կամք, կարողականություն: Եվ որ ամենից կարևորն է՝ հանդիսանում է նիկոլաալիևյան «ծրագրի» հիմնական խոչընդոտողը։
Հայաստանի թշնամիներն, իհարկե, կերազեին չեզոքացնել Ռոբերտ Քոչարյանին: Իսկ ունենալով նիկոլականների նման ենթականեր, այդ թշնամիները ոչ միայն երազում են, այլև այս հերձվածողների միջոցով փորձում են իրականացնել իրենց երազանքները:
Իրականում ադրբեջանական հանցագործ իշխանության համար «աստծո պարգև» է Նիկոլ Փաշինյանի դավաճանական ու հողատու իշխանությունը, դա այնքան ակներև է, ինչպես այն, որ Նիկոլն է կտոր առ կտոր Հայաստանը նվիրում իր սիրելի Ալիևին: Ու այդ փաստը ուրախությամբ հաստատում են հենց իրենք։ Ընդամենը վերջերս էր Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար, նույն Թոֆիկ Զուլֆուգարովը շնորհակալությյուն հայտնում Փաշինյանին, որ տապալեց բանակցությունները և բերեց պատերազմի՝ հողերը հանձնելով Ադրբեջանին։