«Ազգի ձայն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 

 

«Ռոբերտ Քոչարյանի անձնական օգտագործման չակերտավոր արտախորհրդարանական ընդդիմությու՛ն, երեկ ձեր խոսքն էր, թե իբր առաջին ձեռքից տեղեկություն ու խնդրանք ունեիք զինվորի կողմից, որ կանգնեք իրենց կողքին, բազմիցս շահարկեցիք հայ զինվորի անունը։

 

 

Ձեր կազմակերպած անբովանդակ կլոունադայից անմիջապես հետո Գեղարքունիքում հայ ժամկետային զինվոր զոհվեց, բա ինչի՞ այսօր Գեղարքունիքում չեք ու այդ զինվորների կողքին չեք։ Չեք ամաչու՞մ, դադարեցրեք ձեր այդ ազգադավ կեղծ օրակարգով շոուները։ Ամոթ է։

 

Հ.գ. մենք բազմիցս ասել ենք, որ զինվորներին ու զոհերին շահարկելը համարում ենք պարզապես քաղաքական պոռնկություն և կրկին հորդորում ենք քաղաքական ուժերին չշահարկել այդ անունները, ինչպես նաև կրկին վերահաստատում ենք, որ մեր պահանջը մնում է անփոփոխ` վարչապետը պետք է հրաժարական տա, քանզի հայ ազգին հարիր չէ պարտության խորհրդանիշ դարձած ղեկավարը»։