Ադրբեջանը միշտ է վարել ագրեսիվ քաղաքականություն և մեր խնդիրն է, բոլոր միջազգային խնդիրները գործի դնելով, կասեցնել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեծ հաշվով վերջին 15 տարում Ադրբեջանի քաղաքականության մեջ բան չի փոխվել։ Նա վարում է ագրեսիվ քաղաքանություն, 44-օրյա պատերազմից հետո ավելի է ագրեսիվացել։ Մենք Ադրբեջանի ագրեսիվությունը պետք է օգտագործենք իր դեմ», - ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը փորձ է անում տարածաշրջանը վերածել ջունգլիների.
«Եվ, մենք ի ցույց պետք է դնենք, որ սա հարձակում է ընդդեմ Հայաստանի պետականության, ինքնիշխանության, անկախության և ժողովրդավարության»։
Փաշինյանն ասաց, թե մասնակցելու է ժողովրդավարության գագաթաժողովին և ի ցույց է դնելու, որ կան ուժեր, որոնք ուզում են տարածաշրջանը վերածել ջունգլիների։