Նիկոլ Փաշինյանի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, կարծես թե, որոշել է լրջորեն ընդդիմանալ ՀՀ վարչապետին: Բանն այն է, որ Ղալումյանը մեկը մյուսի հետևից խախտում է Փաշինյանի` ժամանակին հանրությանը տված խոստումներն ու հավաստիացումները առ այն, թե ինչպիսին պետք է լինի նոր Հայաստանի հեղափոխական պաշտոնյան:

 

Դիցուք՝ Փաշինյանը խոստացել էր, որ պետական հիմնարկների դռները բաց են լինելու բոլոր քաղաքացիների առջև: Ղալումյանը, սակայն, այլ կարծիք ունի, նա այնքան էլ հյուրընկալ չէ և  որոշել է մարզպետարանի շենքում արգելապատնեշ տեղադրել, որպեսզի օտար անձինք չկարողանան հեշտությամբ մուտք գործել շենքի տարածք:

 

Աղբյուրը՝  Lurer.com

Նույն Փաշինյանը հայտարարում էր, որ բյուջեն նպատակային է օգտագործվելու, պարզվում է սակայն, որ այս տարվա 10 ամիսների ընթացքում մարզպետարանում 68 միլիոն դրամի պարգևավճար է բաժանվել:

 

Փաշինյանը խոստանում էր, որ չի լինելու ԽԾԲ: Մինչդեռ Ղալումյանի եղբայրը ԱԺ պատգամավոր է: Այսինքն՝ ինչպես ասում են՝ տնով տեղով պաշտոնյա են:

 

Արդյունքում` նման պահվածքով Փաշինյանի քավորը արջի ծառայություն է մատուցում վարչապետին` կասկածի տակ դնելով վերջինիս տված խոստումների արժանահավատությունը: