18-ամյա Անի Ասատրյանը պատերազմի օրերին շատ այլ աղջիկների պես որոշել էր նամակ ուղարկել հայրենիքը պաշտպանող անծանոթ զինվորներից մեկին՝ քաջալերելու նպատակով։  Շուտով առաջնագիծ ուղարկած նամակի հետքերով զինվորը` Գրիշան, գտավ նրան և զույգը հուլիսի 26-ին նշանադրվեց:

 

Մեզ հայտնի դարձավ, որ Անին և Գրիշան այսօր ամուսնացել են: Անին Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել հարսանեկան արարողությունից, որում պատկերված է սիրելիի հետ: