Փաշինյանն այսօր առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իրեն մեկ-մեկ մեղադրում է, որ ժողովրդին շոկային ճշմարտություններ չի ասել:
«Ես ինձ մեկ-մեկ մեղադրում եմ, որ պետք էր քաղաքական խիզախություն ունենալ ու գալ ժողովրդին ասել ճշմարտություններ, որոնք կլինեին շոկային, բայց հիմա ես ինքս ինձ հետ խոսելիս ինքս իմ մեջ չեմ կարողանում ինձ դատել՝ դա չեմ արել, որովհետև մտածել եմ, որ ես պետք է շարունակեմ հանուն Արցախի ու Հայաստանի իրավունքների պայքարե՞լ, թ՞ե ես դա չեմ արել՝ մտածելով՝ ինչու պետք է ես ասեմ այդ դառը ճշմարտությունը», – նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ այս հարցը մինչև կյանքի վերջ իրեն կտանջի, ես այդպես էլ ինքն իր դատը չի կարող անել:
«Եթե իմանայինք՝ ամեն ինչ այսպես էր լինելու, գուցե ավելի ճիշտ կլիներ գալ ու ասել», – ասաց ՀՀ վարչապետը: