Apple-ը դատական հայց է ներկայացրել իսրայելական NSO Group-ի դեմ՝ նրան մեղադրելով Pegasus լրտեսող ծրագիրը ստեղծելու մեջ։ Ավելի վաղ ԱՄՆ առևտրի նախարարությունը NSO Group-ը ներառել էր ազգային անվտանգության սահմանափակումների ցանկում այն բանի համար, որ իսրայելական ընկերությունը «մշակում և մատակարարում է օտարերկրյա կառավարություններին լրտեսող ծրագրեր, որոնք օգտագործվում են օտարերկրյա պաշտոնյաների, լրագրողների, գործարարների, ակտիվիստների, գիտնականների և դիվանագետների դեմ»։
«NSO Group-ը ստեղծել է կառավարության կողմից հովանավորվող հսկողության բարդ տեխնոլոգիա, որը թույլ է տալիս լրտեսող ծրագրին հետևել իր զոհերին», - ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
Apple-ը նաև խրախուսում է բոլոր օգտատերերին թարմացնել իրենց iPhone-ը և միշտ օգտագործել ամենանոր ծրագրային ապահովումը: