Ծխելը վնասակար է: Այս գաղափարն այնքան ակնհայտ է թվում, որ ոչ ոք արդեն չի էլ խորանում ու փորձում պարզել, թե կոնկրետ ինչում է ծխելու վնասը: Բազմաթիվ հետազոտությունների շնորհիվ մենք վերջապես ունենք պատասխան:

 

Ինչու՞ է ծուխը վտանգավոր:

 

Ըստ տարբեր աղբյուրների, սիգարետի ծուխը պարունակում է մոտ 7000 վնասակար նյութ: Դրանցից են ամոնիակը, ակրոլեինը, ջրածնի ցիանիդը, ազոտի օքսիդները, ծծմբի երկօքսիդը եւ այլ թունավոր տարրեր: Բավարար քանակությամբ և երկարատև ազդեցության դեպքում դրանք առաջացնում են ծխելու հետ կապված հիվանդություններ:

 

 

Եթե սիգարետի ծխից հանենք նիկոտինը և ջուրը, կստանանք խեժ: 45 տարի առաջ բրիտանացի հոգեբույժ Մայքլ Ռասելը առաջ քաշեց հիպոթեզ ըստ որի  սիգարետի  մեջ խեժի մակարդակը նվազագույնի հասցնելը կնպաստի քաղցկեղի և թոքերի այլ հիվանդությունների զարգացման ռիսկի նվազեցմանը: Մայքլ Ռասելին է վերագրվում արտահայտությունը. «ծխողը ծխում է նիկոտինի համար, բայց մահանում ՝ խեժից»:  26 ուսումնասիրությունների ժամանակակից վերլուծությունը ցույց է տվել, որ խեժի քանակի կրճատումն իրականում նվազեցնում է ծխելու հետ կապված առնվազն չորս հիվանդությունների զարգացման ռիսկը ՝ թոքերի քաղցկեղի, թոքերի քրոնիկ խանգարիչ հիվանդության, սրտի կաթվածի և ինսուլտի:

 

Ինչպես նվազեցնել սիգարետի ծխի վնասը

 

Վնասակար քիմիական նյութերը և մասնիկները  արտանետվում են այրման ընթացքում: Բացի այդ, այրման ժամանակ առաջանում է ածխածնի երկօքսիդ: Հենց երկօքսիդի հետ էլ կապում են ծխողների մոտ սրտի և անոթների հիվանդությունների զարգացման ռիսկը:

 

 

Տրամաբանական է ենթադրել, որ նիկոտինի մատակարարման այլընտրանքային եղանակները կօգնեն նվազեցնել ծխողների առողջությանը հասցված վնասը, ովքեր չեն կարող կամ չեն ցանկանում թողնել այդ սովորությունը: Այս տրամաբանությանն են հետևում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում, Նոր Զելանդիայում, Եվրամիության և այլ զարգացած երկրներում: Այնտեղ աստիճանաբար նոր մոտեցումներ են ներմուծում ծխախոտի շուկայի կարգավորման և ամենավնասակար արտադրանքը `ավանդական սիգարետը` ավելի քիչ հասանելի դարձնելու համար: Իսկ նվազեցված ռիսկով նորարարական արտադրանքների համար հատուկ կանոնակարգեր են ներդրվում, որոնք ծխողներին դրդելու են այլ տարբերակներ ընտրել ծխելու համար: Աշխարհի շատ երկրներում ծխախոտի տաքացման նորարարական սարքերը, որոնք ունեն ավելի ցածր ռիսկայնություն, քան ավանդական սիգարետը, արդեն դիտվում են որպես հասանելի գործիքներ ծխողների և նրանց շրջապատի առողջության վրա բացասական ազդեցությունները նվազեցնելու համար: