Մենք քիչ առաջ գրել էինք, որ Վանո Սիրադեղյանի աճյունն արդեն Հայաստանում է, չնայած նրա որդին՝ Խաչատուր Սիրադեղյանն ասել էր, որ նման տեղեկություն չունի։

 

Մեզ հասած տեղեկություններով, Սիրադեղյանի մարմինն արդեն բերել են եւ նրա հուղարկավորության կառավարական հանձնաժողովն արդեն նիստ է արել եւ որոշել արարողակարգը։

 

Մենք կապվեցինք կառավարական հանձնաժողովի անդամ, Բնակչության հատուկ սպասարկման ՀՈԱԿ-ի «Թաղման բյուրոյի» տնօրեն Վահե Խաչատրյանի հետ եւ հետաքրքրվեցինք, թե որտեղ է գրողի աճյունը, ինչ է որոշել հանձնաժողովը։

 

 

Նա Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ Սիրադեղյանի մարմինը տեղափոխելու հետ կապված` տեղեկություն չունի, բայց կարող է ասել, թե երբ է տեղի ունենալու նրա հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները:

 

«Դեկտեմբերի 3-ին տեղի կունենա հոգեհանգստի արարողությունը, դեկտեմբերի 4-ին` հուղարկավորությունը»,-ասաց նա:

 

Խաչատրյանը նաև նշեց, որ Սիրադեղյանին հուղարկավորելու են իր հայրենի Կոթի գյուղում, իսկ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Օպերայում: