Նոյեմբերի 25-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:50-ի սահմանում Ford Galaxy ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի  91-րդ կմ հատվածում՝ Գեղարոտ-Ջամշլու ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, գրում է  shamshyan.com-ը։ 

 

Վթարի հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի բժիշկները:

 

 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:

 

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: 

 

Ըստ աղբյուրի՝ վթարի պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է, քանի որ ճանապարհը սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանքներ չի կատարել, ճանապարհը մերկասառույցից մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ: