«ԱԺ նիստերի դահլիճը 2018թ-ից ի վեր առաջին անգամ գտնվում է ստերիլ վիճակում, ԱԺ դահլիճում չկան հայ ժողովրդի թշնամիներ և դավաճաններ»: Այս մասին խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Ըստ նրա՝ ՔՊ-ն միասնաբար խորհրդարան կներկայանար այն դեպքում, եթե բերվեր հայրենիքը թշնամուն հանձնելու վերաբերյալ միջազգային համաձայնագիր.
«Վստահ եմ, նրանցից որևէ մեկն այդ դեպքում չէր բացակայի, անգամ իրենց համար շատ կարևոր գործուղումները կթողնեին և շտապ կարգով, միասնաբար կգային այս դահլիճ: Իրենց միասնական այստեղ չլինելը վկայում է իրենց կազմակերպված լինելու և կազմակերպված հայ ժողովրդի թշնամիներին ծառայելու մասին»,-ասաց Ղազարյանը:
Էդգար Ղազարյանը ճիշտ համարեց Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական լսումներին չհրավիրել.
«Վաղը Ռուսաստանում կարևոր հանդիպում է նախատեսված, միգուցե, ավանդույթի համաձայն՝ ռուսական սանիտարահիգենիկ ծառայությունները նախապատրաստական շատ աշխատանք ունեն իրականացնելու»,-ասաց նա:
«Նիկոլ Փաշինյանը պետք է օդանավակայանից գա ԱԺ և ԱԺ դարպասները պետք է բացվեն, քաղաքացիները գան այստեղ, Նիկոլ Փաշինյանը պարտավոր է ասել՝ ի՞նչ է խոստացել թշնամուն, և ի՞նչ փորձանք է նորից ուզում բերել մեր ժողովրդի գլխին, որպեսզի այդ փորձանքը նա չբերի նա առնվազն պետք է հեռացվի պաշտոնից»,-նշեց Ղազարյանը:
Ելույթից հետո ԱԺ դահլիճում ներկաները ծափահարեցին նրան: