Հայաստանում նոյեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 409 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 337 931-ի: 

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 29 քաղաքացի, մահացածների թիվը 7514 է:

 

 

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել: Նոյեմբերի 28-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1439 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 30 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 8953-ի: 

 

Մեկ օրում առողջացածների թիվը 1106 է, ընդհանուր առողջացածներինը՝ 315 126, փաստացի բուժվողներինը՝ 13 852: Մեկ օրում արվել է 7169 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 356 046 թեստավորում: