Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 18:30-ի սահմաններում, Արամ Խաչատրյան և Հ. Էմին փողոցների խաչմերուկում բախվել են Nissan X-Trail-ն և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:

 

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ Volkswagen-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել սննդամթերքի խանութի տարածքում՝ բախվելով պատին:   Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ովքեր պարզում են վարորդների ինքնությունը:   Վթարի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն ասում էին. «Այս խաչմերուկում հաճախակի են լինում ավտոպատահարներ, ու մի քանի անգամ դիմել ենք Ճանապարհային ոստիկանություն և Երևանի քաղաքապետարան, որ խաչմերուկում թարթող լուսացույց և արհեստական անհարթություն տեղադրեն, ինչը որոշ վարորդների կզսպի, որպեսզի իրենց չզգան Շումախեր: Բայց ոչ մի օգուտ»: