«Ուզում եմ շնորհակալություն հայտնել «5165 շարժման» գործընկերներին, չի կարելի համարել սա բաժանում, պառակտում, այլ իրենք իրենց ապակենտրոն գործողությունների շարքն են իրականացնում, ազատագրական շարժումն էլ՝ իր գործողությունների շարքը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով շարժման գործունեությանը։



«Մեր թիմի գործընկերների միջև տարաձայնություններ եղել են, բայց այնպիսին չէ, որ պառակտման հարց առաջանա, նաև փոխադարձ հարգանքը պահել ենք։ Բոլորս էլ ուզում ենք ունենալ լավ երկիր»,–ասաց նա և նշեց, որ սա կարող ենք համարել ապակենտրոն գործողություններ, բայց ոչ պառակտում։

«Մենք պահանջել են Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հրաժարականը, իրենք՝ կառավարության հրաժարականը»,–ասաց Զոհրաբյանը։

 

Նա նաև նշեց, որ «Հայաստան» դաշինքի հետ բանակցություններ չեն վարել, առանձին պատգամավորների հետ զրույցներ եղել են։

 

«Մենք պատրաստ ենք միևնույն պահանջի ներքո միավորվել և հետագա կոնսուլտացիաները դրան են ուղղված լինելու»,–ասաց «Զարթոնք» կուսակցության նախագահը։