«Սոչիում կայացել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հանդիպումը շատ լավ և արդյունավետ է անցել»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքմենստանից վերադառնալիս լրագրողներին տված հարցազրույցում, հայտնում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Anadolu գործակալությունը։



Նա նշել է որ այդ հանդիպումով լուծվել է նաև Արազ գետի երկայնքով երկաթուղու և մայրուղու կառուցման հարցը։