Այսօր կեսօրին իրանցի սահմանապահներն ու թալիբները բախվել են Նիմրոզ նահանգի Շագալաք շրջանում՝ սահմանի շուրջ առաջացած թյուրիմացության պատճառով:
«Ասում են, որ վերջին տարիներին Իրանի տարածքում և Աֆղանստանի հետ սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա պատեր են կառուցվել՝ մաքսանենգների և ներխուժողների դեմ պայքարելու համար: Այսօր որոշ իրանցի ֆերմերներ հատել են այդ պատերը, բայց գտնվել են Իրանի սահմաններում, սակայն այդ պատերի պատճառով թալիբները կարծել են, որ իրենց սահմանը խախտվել է:
Այս միջադեպից հետո թալիբների ուժերը կրակ են բացել իրանցիների վրա, որին հաջորդել է փոհրաձգություն` իրանական ուժերի հետ։
Tasnim-ին տված հարցազրույցում իրազեկ պաշտոնյան ընդգծել է, որ թալիբների կողմից Իրանի սահմանին անցակետեր զավթելու մասին լուրերը կեղծ են:
Տեսանյութերի մի մասը հրապարակվել են հակամարտության սկզբում, իսկ այժմ սահմանապահները լիովին վերահսկում են երկրի սահմանները։
Նշվում է, որ կողմերը դադարեցրել են իրանա-աֆղանական սահմանին փոխհրաձգությունն ու հրետանային հարվածները: