Հարավային Աֆրիկայից վերադարձած ճանապարհորդը դարձել է ԱՄՆ-ում առաջինը, ով վարակվել է կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամով, նա պատվաստված է և ծանր ախտանիշներ չունի, ասել է երկրի գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին, հաղորդում է Ռիա Նովոստին։

 

«Ճանապարհորդը վերադարձել է Հարավային Աֆրիկայից նոյեմբերի 22-ին, նա դրական թեստ է տվել նոյեմբերի 29-ին: Նա ինքնամեկուսացվել է, բոլոր սերտ շփվածները թեստի բացասական պատասխան են տվել: Նա լիովին պատվաստված է, թեթև ախտանիշներ ունի», - ասել է Ֆաուչին Սպիտակ տան ճեպազրույցում:

 

Ֆաուչին հաստատել է, որ ԱՄՆ-ում նոր շտամով վարակվելու առաջին դեպքը հայտնաբերվել է Կալիֆոռնիայում։