Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 3-ին։ Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրներին։
«Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների միջև։ Կողմերը քննարկել են իրադարձությունների զարգացումը Սիրիայում, Լիբիայում, Ուկրաինայում, ինչպես նաև Անդրկովկասում տիրող իրավիճակը»,- հաղորդում է հեռուստաալիքը։
Նշվում է նաև, որ Էրդողանը և Պուտինը քննարկել են Թուրքիայի ու Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները և գնահատել հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը: