Իտալացի տղամարդը մեղադրվում է խարդախության մեջ. նա կորոնավիրուսի դեմ պատվաստմանը գնացել է սիլիկոնե թևով, իսկ բժիշկն անմիջապես չի նկատել դա։ Հավանաբար տղամարդը հարյուրավոր եվրո է վճարել այդ պրոթեզի համար, գրում է The Guardian-ը։

 

Պատմությունը տեղի է ունեցել Թուրինի մերձակայքում գտնվող Բիելա քաղաքում, չպատվաստված քաղաքացիների` որոշ միջոցառումների մասնակցելու արգելքից մեկ շաբաթ անց։ Պատվաստմանը ներկայացել է 50-ամյա մի տղամարդ, լրացրել թղթերը և վեր բարձրացրել վերնաշապիկի թեւը։ Սկզբում բժիշկը ոչ մի տարօրինակ բան չի նկատել, բայց հետո հասկացել է, որ չի տեսնում հիվանդի երակները, և խնդրել է նրան հանել վերնաշապիկը։ Ծրագիրը խափանվել է, իսկ տղամարդը փորձել է բժշկին համոզել «աչքերը փակել» այդ պատմության վրա, սակայն նա հրաժարվել է:

 

Պարզ չէ՝ տղամարդը լիովին արհեստական ​​թեւ ուներ, թե մաշկի սիլիկոնե շերտով է անցել։ Նրան դատի են տվել հնարքի համար։

 

Նշվում է, որ այդ արարքի համար նրան դատի են տվել: