Կար քաղաքական հրահանգ՝ օգտագործելով Վանո Սիրադեղյանի բացակայությունները՝ զրկեին անձենմխելիությունից և կալանավորեին, սակայն, պետաիրավական հանձնաժողովի բացարձակ մեծամասնությունը թույլ չտվեց դա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը՝ անդրադառնալով 2000թ․ Սիրադեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն եւ այդ շրջանում ծավալված իրադարձություններին։
«Ես Ազգային ժողովի պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահն էի, և քաղաքական հրահանգ էր իջեցված, որ օգտագործեին նրա բացակայությունները, զրկեին անձեռնմխելիությունից ու կալանավորեին։ Պետաիրավական հանձնաժողովը հանդես բերեց սկզբունքային մոտեցում և կուլ չգնաց օրվա իշխանություններին․ հանձաժողովի 32 անդամների բացարձակ մեծամասնությունը, անկախ քաղաքական հայացքներից, թույլ չտվեցին, որ պետաիրավական հանձնաժողովին դարձնեն գործիք և քաղաքական հաշվեհարդար տեսնեին Վանո Սիրադեղյանի հետ։ Վանո Սիրադեղյանի քաղաքական երդվյալ հակառակորդները՝ Վազգեն Մանուկյանը, Աղվան Վարդանյանը, Արշակ Սադոյանը, դեմ էին, որ հանձնաժողովին, որպես գործիք, օգտագործեին Սիրադեղյանի դեմ։ Եվ հանձնաժողովը Սիրադեղյանի հանդիպումները համարում է հարգելի։ Մեր դիրքորոշումն այն էր, որ եթե Սիրադեղյանը որևէ հանցագործություն է կատարել, թող գային Ազգային ժողով, նրան կալանավորեին, ոչ թե օգտագործեին բացակայությունների հարցը»,- պատմեց Դալլաքյանը։
Մանրամասները` տեսանյութում: