Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններում խաղողի այգիներում որթատունկի ժամանակ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:



«Ասկերանի շրջանի բնակիչները դիմել են ռուսական խաղաղապահ զորակազմին՝ խնդրելով ապահովել անվտանգությունը գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ սահմանազատման գծի մոտակայքում: Ներկա պահին տեղի է ունենում տնկիների տեղափոխում»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Զայցևը:

 

Խաղողի տնկիների տեղադրումն այգիներում սկսվել է, երբ խաղաղապահներն ավարտել են ականազերծման աշխատանքները Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում:



Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։