Article image
Տեսանյութ․ Նախարարն ու մարզպետը վարդենիսցիներին ասել են, որ իրենց ընկերոջը

Նիկոլ Փաշինյանի թիմակիցները վերջին օրերին առավել սանձարձակ պահվածք են դրսևորում։ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ընթացքում նրանք այլևս չեն թաքցնում իրենց իրական մտադրությունները և նպատակները։

 

Վարդենիս խոշորացված համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը հայտարարել են, որ մարդիկ պետք է ընտրեն ՔՊ-ին, քանի որ թեկնածուն՝ Արամ Մելքոնյանը  իրենց ընկերն է ու իրենք ուզում են իրենց ընկերների հետ աշխատել։

 

Ստացվում է, որ ՔՊ-ն այլևս բացահայտ հայտարարում է, որ պետությունը իերնց թայֆայի բոստանն է ու իրենց բոստանում միայն իրենց ընկերները տեղ ունեն։ Այս հայտարարությունը առաջին հերթին հարվածում է Վարդենիս խոշորացված համայնքի բնակիչներին ինքնաիսրությանն ու արժանապատվությանը։ Ընտրողն իրենք են։