Բաբայան Սամո՞… Վերջը պայթեց, հա՞, պատերազմը «սրբագրելու» ավանտյուրան: Բա պիտի պայթեր, հետո ավելի մեծ-մեծ բաներ են պայթելու, ավելի մեծ գլուխներ են թռչելու: Թեեւ «ուր ա ընդեղ գլո՞ւխ…»: Որ ուսերին դդումի փոխարեն գլուխ ունենային, պատերազմն այսպես չէր ավարտվի: Փաստ չէ՞, որ պատերազմը չի ղեկավարվել, որ զորքը մատնված է եղել անտերության, փաստ չէ՞, որ իդիոտության աստիճանի սխալ հրամաններ են արձակվել, որոնց պատճառով մեր կենդանի ուժը հայտնվել է թշնամու կրակի տակ: Ի վերջո, վավերագրեր կան, չէ՞, ո՞ւր եք կոխելու դրանք, ո՞ւմ հետեւը: Ենթադրենք՝ հայկական բանակի փաստաթղթաշրջանառությունը փոխեցիք, հետին թվով հրամաններ խցկեցիք ու սրբագրեցիք: Բայց չէ՞ որ կան ռուսական եւ ադրբեջանական ռազմական փաստաթղթեր, որոնցում հստակ արտացոլված է 44-օրյա պատերազմը, ավելի ստույգ՝ հայոց բանակի մորթը՝ 30 տարի առաջ իր իսկ ազատագրած տարածքներում:

 

Կարեւոր է, կարծում եմ, իմանալ, թե ովքեր են մանավանդ այս վերջին շրջանում մուտք գործում պատերազմի արխիվ ու փորձում սրբագրումներ անել փաստաթղթերում: Հուսամ՝ ոչ նախկինները: Բաբայան Սամոյի բառերն են. «Ես շատ բան գիտեմ, որ Ղարաբաղի շտաբի պետով-բանով դրել՝ հրամաններ են գրել: Չեն հասկանում, որ զռռում է, որ սարքած է։ Այստեղ՝ Հայաստանում էլ են զբաղվում, որովհետեւ որեւիցե հրաման չի եղել հետքաշման կամ առաջ գնալու, հիմա պետք է ստուգել, դրանց բոլորին պատասխանատվության կանչել։

 

 

Փորձում են վերացնել հետքերը»։ Բա բռնեք, ախպեր, ի ցույց դրեք Նիկոլի ու Արայիկ Հարությունյանի դրածոներին, որոնք փորձում են հետին թվով հրամաններ սարքել ու խցկել փաստաթղթաշրջանառության մեջ: Հո միայն ասելով չի՝ դրանց պետք է պատասխանատվության ենթարկել: Ես էլ կասեմ՝ պետք է շան նման գնդակահարել դրանց՝ որպես անտաշ ու հաստագլուխ գեներալների, որոնց պատճառով հազարավոր ջահել կյանքեր խորտակվեցին պատերազմի դաշտում: Անուններ տվեք՝ հասկանանք, թե ինչ է կատարվում  վերջապես, ովքեր, ինչպես եւ ում կերած ք..երն են փորձում թաքցնել:

 

Այլապես տպավորություն է ստեղծվում, որ խայտառակ պարտության մեղավորը բացառապես զինվորական հրամանատարներն են՝ ներքեւից վերեւ, եւ ոչ մի քաղաքական դեմք՝ սկսած գերագույն գլխավոր հրամանատարից եւ վերջացրած մյուս բունկերաբնակներով: Բաբայան Սամոն վախենում է քար նետել իր ռազմա-քաղաքական ղեկավարության բոստանը եւ իսկույն չքմեղանում է. «Ես հստակ գիտեմ, որ ռազմական օղակներում են այդ ամենն անում, բայց թե ում կարգադրություններով են անում, չգիտեմ, պիտի ստուգեմ, իմանամ»։ Լո՞ւրջ: Ու ո՞նց պիտի ստուգես՝ Նիկո՞լը, թե՞ մի պատահական Պողոս է բարձրաստիճան զինվորականներին կարգադրել մտնել գենշտաբի արխիվ ու թղթեր փոխել: «Նորից եմ ասում՝ ես գիտեմ, որ զինվորականներն են անում, բայց թե ում կարգադրությամբ, ով է դրանց հուշում կամ ուղղորդում, ես առայժմ չգիտեմ»,- ասում է Բաբայան Սամոն՝ չհստակեցնելով, թե ինքը որտեղից է իմացել այդ ամենը եւ թե երբ կարող է հստակեցնել կարգադրիչներին:

Փոխարենը Բաբայան Սամոն արդեն գիտի, թե ովքեր պետք է լինեն ՔԿՀ-ում՝ Մովսես Հակոբյան, Սեյրան Օհանյան, Յուրի Խաչատուրով, Օնիկ Գասպարյան, Արտակ Դավթյան, հինգ մարդ, որոնք պատասխանատու են անբավարար քանակությամբ զենք ունենալու համար: Ու ես չասե՞մ՝ Բաբայան Սամո, դու խառնակիչ ես, դու ուզում ես դառնալ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ ու արդեն սկսել ես մուտիլովկաներդ: Բաբայան Սամոն ուրիշ ճար չունի, երեւի, Նիկոլին այս ամենից չոր դուրս բերելու համար:

 

Հա, ի դեպ, Նիկոլի գլուխն էլ խառն է, Մոսկվայից տագնապալի լուրեր են հասնում, որ պատրաստվում է մի այնպիսի փաստաթուղթ, որի տակ պարզապես հնարավոր չէ ստորագրություն դնել: Դա հավասարազոր կլինի գնդակահարության պատի տակ կանգնելուն, ինչին Նիկոլը համաձայն չէ եւ արդեն մարդ է ման գալիս, որ իր փոխարեն անի դա: ՔՊ-ի գիշերային հավաքները՝ վկա: Սոչիի եռակողմ հայտարարությունը, հավանաբար, շատ թույլ մի բան էր նոր փաստաթղթի համեմատ, որ պատրաստվում են հրապարակել փոխվարչապետների մակարդակով տեղի ունեցած քննարկումների արդյունքով: Այդ թղթի տակ արդեն Փաշինյանի ստորագրության անհրաժեշտությունը չկա, ասել է թե՝ փուռը կգնան կա՛մ Մհեր Գրիգորյանը, կա՛մ Սուրեն Պապիկյանը, կա՛մ էլ երկուսը միասին: Միջանցքի մասին չէ՞, արդյոք, այդ նոր փաստաթուղթը:

 

Աղբյուրը՝ ՀՐԱՊԱՐԱԿ

 

 

ՊԵԿ վունդերքինդն օրերս հայտարարել էր, որ Կապան-Գորիս ճանապարհի վրա մեր երկու մաքսակետերն արդեն պատրաստ են, բայց դեռ ոչ մի ադրբեջանական ավտոմեքենա դրանցով չի անցել: Ինչո՞ւ ես շտապում, երիտասարդ, կանցնեն, էլի, փոխվարչապետները կստորագրեն «Коридор»-ի թուղթն ու կանցնեն: Եվ Բաբայան Սամոն այն ժամանակ կասի՝ ես գիտեմ, որ ինչ-որ պաշտպանության նախարար եւ փոխվարչապետ մոսկվաներում թղթեր են ստորագրում, որոնցից Նիկոլը խաբար չի, կամ նրան սխալ են զեկուցում: Հետեւաբար, պատասխանատվության պետք է ենթարկել կա՛մ Մհեր Գրիգորյանին, կա՛մ Սուրեն Պապիկյանին, կա՛մ էլ երկուսին միասին: